Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են գործարանի հետագա շահագործմանն առնչվող հարցեր
13.09.2018
Այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծությունների բաժնի նախաձեռնությամբ մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են <<Օքսֆամ>>-ի ներկայացուցիչները՝ կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի գլխավորությամբ, կանադահայ գործարար Վահրամ Վահրամյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Այրումի պահածոների գործարանի հետագա շահագործմանն առնչվող հարցեր: Տեղեկացնենք, որ գործարանը հիմնվել է <<Օքսֆամ>> միջազգային բարեգործական կազմակերպության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման շրջանակներում: