Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահե Ղալումյանը Սարիգյուղում ծանոթացել է խմելու ջրի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքներին
13.09.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը եղել է Սարիգյուղում, ծանոթացել խմելու ջրի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Սարիգյուղ համայնքի՝ տարիներով ունեցած խմելու ջրի խնդիրը մասնակիորեն լուծվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խմելու ջրի բարելավման ծրագրով: 26 միլիոն 920 հազար դրամ ընդհանուր գումարով, որի 5 միլիոն 850 հազարը համայնքի ներդրումն է, գյուղի ներքևում կառուցվել է պոմպակայան, իսկ վերևի հատվածում՝ ջրահավաք ամբար, որոնց գործարկմամբ էլ գյուղի բնակչությունն այսուհետ շուրջօրյա ջուր կունենա: Նախկինում գյուղացիները հարյուրավոր մետրերով, նույնիսկ կիլոմետրով ճանապարհ էին անցնում ընդամենը մեկ աղբյուրց սնվող երկու ծորակից ջուր տանելու համար: Այժմ արդեն գյուղի բնակիչները հնարավորություն կունենան օգտվելու հինգ թաղամասերում տեղադրված հասարակական ծորակներից: