Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.09.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/17179_s.jpg)
Հարգելի հայրենակիցներ
2018 թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետությունում անց է կացվելու ,,Մաքուր մոլորակ,, միջոցառումը: Միջոցառմանը պատշաճ նախապատրաստվելու և անցկացնելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է համապատասխան մասնագետների խումբ, կատարվել աշխատանքի բաժանում: Միջոցառմանը կներգրավվեն պետական հիմնարկները, հասարակական կազմակերպությունները և հասարակության լայն զանգվածները:
,,Մաքուր մոլորակ,, միջոցառումը առավել բարձր մակարդակով անցկացնելու վերաբերյալ Ձեր առաջարկություններով ու դիտողություններով կարող եք դիմել ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, հեռախոս՝ /0263/ 4-62-58: