Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է ,,Շանթ 2018,,-ը
11.09.2018
ՀՀ ողջ տարածքում մեկնարկել է «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը: Սեպտեմբերի 11-14-ը պետությունը կբերվի պայմանական պատերազմական վիճակի: Զորավարժություններին մասնակցում են պետական բոլոր կառույցները: ՀՀ ամբողջ տարածքն ընդգրկող և գրեթե բոլոր պետական կառույցների ինչ-որ գործառույթներ ենթադրող հրամանատարաշտաբային զորավարժություններ են ընթանալու, որի ընթացքում փորձարկվելու են բոլոր պետական կառույցների ունակություններն ու հմտությունները ամբողջ երկիրը պայմանական պատերազմական վիճակի բերելու դեպքում:
Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: