Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեր մարզիկները հաջող են հանդես եկել ձգումներ պտտաձողից մրցաձևում
10.09.2018
Սեպտեմբերի 4-7-ը Վանաձորում անց է կացվել Հայաստանի գյուղական մարզական խաղերի եզրափակիչ փուլը, որին մասնակցել է նաև Տավուշի մարզի հավաքականը՝ 7 տղա և 3 աղջիկ կազմով: Մրցումները եղել են հինգ մարզաձևից: Մեր մարզիկները հաջող են հանդես եկել ձգումներ պտտաձողից մրցաձևում: Գետահովիտը ներկայացնող Նարեկ Ալիխանյանը նշված մարզաևում գրավել է 2-րդ, իսկ Այգեհովիտից Արման Ղազարյանը՝ 3-րդ տեղը: Մրցանակային տեղեր գրաված այս երկու մարզիկներն էլ պարգևատրվել են համապատասխան կարգի մեդալներով, պատվոգրերով, արժանացել դրամական խրախուսման: