Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիլիջանի քաղաքային զբոսայգում անց է կացվել «Մշակութային վերածնունդ» համահայկական փառատոնը

10.09.2018

  Սեպտեմբերի 9-ին Դիլիջանի քաղաքային զբոսայգում անց է կացվել «Մշակութային վերածնունդ» համահայկական փառատոնը: Արհեստների և արվեստների ավանդական փառատոնը առանձնակի էր իր ընդգրկվածությամբ՝ ներկայացված էին ՀՀ մարզերը, Արցախը և սփյուռքը: Փառատոնի տաղավարներում ցուցադրված էին տարածաշրջանի կերպարվեստի, գորգարվեստի բացառիկ նմուշներ՝ կավագործություն, խեցեգործություն, դարբնագործություն, փայտագործություն, ձեռարվեստի այլ ստեղծագործություններ, հայկական խոհանոցը: Բեմահարթակում մասնակիցները ներկայացնում էին (մրցութային կարգով) իրենց գեղարվեստական ինքնագործունեությունը, հանդես գալիս տեղական կոլորիտը պատկերող փոքրիկ բեմականացումներով: Միջոցառմանը իրենց գեղարվեստական ողջույնը հղեցին Հայաստանում սովորող ճապոնացի, հնդիկ ուսանողները: Բարձրարվեստ կատարումներով հանդես եկան ռուսական երգի-պարի համույթները: Փառատոնին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի ողջույնի խոսքը հրապարակեց համայնքապետարանի պաշտոնական ներկայացուցիչ Ալբերտ Սիմոնյանը: Փառատոնը իրենց ներկայությամբ պատվել էին և ներկաներին ողջունեցին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յամադան, ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանեն: Ելույթներ ունեցան և ներկաներին տոնական իրադարձության առթիվ շնորհավորեցին մարզերից ժամանած պատվիրակությունների ղեկավարները: Բանախոսները նաև իրենց շնորհակալական խոսքը հղեցին միջոցառան համկարգող Մարիամ Մինասյանին: Կազմակերպիչների կողմից հանդիսավոր պայմաններում հանձնվեցին «Մշակութային վերածնունդ-2017»-ի մրցութային անվանակարգերերում հաղթողների պատվոգրերը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը և Դիլիջան համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մակարյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56