Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահե Ղալումյանը Խաչարձանում մասնակցել է ճանապարհի բացման արարողությանը
08.09.2018
Այսօր Խաչարձանում տեղի է ունեցել ճանապարհի բացման և գյուղի վերաբնակեցման 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան, գյուղի արգենտինահայ բարեկամները՝ Կալեչյան և Ավագյան ընտանիքները, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները:
Խաչարձանում արգենտինացի բարերարների միջոցով իրականացվող հերթական ձեռնարկը գյուղի կենտրոն տանող ճանապարհի ասֆալտապատումն էր: Ճանապարհի բացման արարողությունը տեղի է ունեցել գյուղի մուտքի մոտ, ապա շարունակվել նորակառույց մարզադահլիճի բակում: Շնորհավորելով խաչարձանցիներին ճանապարհի բացման և գյուղի վերաբնակեցման տարեդարձի առթիվ՝ մարզպետ Վահե Ղալումյանը նաև իր շնորհակալությունն է հայտնել արգենտինահայ բարերարներին արդեն ավելի քան հինգ տարի գյուղին աջակցելու համար, հաջողություններ մաղթել նրանց իրենց կատարած շնորհակալ աշխատանքում և վստահություն հայտնել, որ բարեկամությունը կլինի շարունակական:
Միջոցառումը եզրափակվել է համերգային ծրագրով և հյուրասիրությամբ: