Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել է մարզի բոլոր դպրոցները ծրագրում ներառելու հարցը
08.09.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/17103_s.jpg)
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այսօր մարզպետարանում հանդիպել է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ,,Արմաթ,, ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի և ծրագրի մարզային համակարգող Հովիկ Բեգլարյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Ղազումյանը: Հանդիպման ընթացքում համատեղ քննարկվել է մարզի բոլոր դպրոցները ծրագրում ներառելու հարցը: Մարզպետին տեղեկացվել է, որ ծրագրում ներկայումս ընդգրկված են մարզի 33 հանրակրթական դպրոցներ, և մնացած մյուս դպրոցները ևս ծրագրում ընդգրկելու աշխատանքները ընթացքի մեջ են:
Կազմակերպության ներկայացուցիչները մարզպետին տեղեկացրել են նաև, որ մարզպետարանում տեղի ունեցող քննարկումից հետո ուղևորվելու են սահմանամերձ Մովսես, որպեսզի դպրոցի լաբորատորիան լրացնեն նոր սարքավորումներով: