Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են համաժողովի անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր
07.09.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել է Տավուշի մարզպետարանում սեպտեմբերի 9-ին անցկացվելիք ,,Իմ քայլը հանուն Տավուշի,, խորագրով գործարար համաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր: Նախարարության ներկայացուցիչները մանրամասն ծանոթացել են համաժողովի աշխատակարգին, դահլիճի պայմաններին, որտեղ անց է կացվելու համաժողովը, ինչպես նաև միջոցառման հետ կապված այլ մանրամասների: