Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 9-ին
07.09.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/17012_s.jpg)
Տավուշի մարզի զարգացման և, առավելապես, սահմանամերձ ու սահմանապահ համայնքներում տնտեսական կյանքն աշխուժացնելու, առավել գրավիչ գործարար միջավայր ստեղծելու ու ներդրումներ ապահովելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ, ՓՄՁԶԱԿ-ի աջակցությամբ, սեպտեմբերի 9-ին տեղի կունենա «Իմ քայլը հանուն Տավուշի» խորագրով գործարար համաժողով։ Համաժողովին կմասնակցեն արտասահմանում և ՀՀ-ում բնակվող տավուշցի գործարարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահառու այլ խմբեր։ Համաժողովը տեղի կունենա Տավուշի մարզպետարանում։
Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի համար կարող եք դիմել Տավուշի մարզպետարան հետևյալ կոնտակտային տվյալներով՝ Հեռ․՝ (0263) 40045, էլ․հասցե՝ tavush@mta.gov.am