Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են ընդհանուր կրթական ծրագրերին վերաբերող հարցեր
06.09.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/17006_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի գլխավորած աշխատանքային խմբին, որի կազմում էին հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը, վարչության տեսուչ Արմենուհի Բարսեղյանը և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Վարդուհի Պետրոսյանը: Քննարկվել են ընդհանուր կրթական ծրագրերին վերաբերող հարցեր: Նաև մարզպետին տեղեկատվություն է ներկայացվել տեսչության 2018 թվականի գործունեության ծրագրով նախատեսված առաջիկա ստուգումների գործընթացի վերաբերյալ: Տեղեկացվել է, որ ըստ ժամանակացույցի նախատեսվում են տեսչական ստուգումներ ու խորհրդատվական հանդիպումներ հիմնականում նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ՝ առաջիկա ստուգումների գործընթացին ծանոթացնելու (ստուգաթերթեր, համապատասխան փաստաթղթեր և այլն) և ստուգմանը նախապատրաստվելու, ինչպես նաև իրազեկելու կրթության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությանը՝ հնարավոր խախտումները կանխելու, հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով: Կլինեն նաև ստուգումներ դիմում-բողոքների հետքերով: