Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լուսաբանման հրավեր
06.09.2018
Հարգելի գործընկերներ
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:30-ին, Դիլիջանում տեղի կունենա «Պանորամա» քայլարշավային ուղու բացման պաշտոնական արարողությունը:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Ռեգեն երկրամասային շրջանի մարզպետ Ռիտա Րորլը, Դիլիջան համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մակարյանը, «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը, գործընկեր համայնքների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և հյուրեր:
«Պանորամա» քայլարշավային ուղին հիմնադրվել է Հայաստանի Տավուշի մարզի և Գերմանիայի Բավարիա Ռեգեն երկրամասային շրջանի միջև համագործակցության շրջանակներում՝ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է Գերմանիայի համագործակցության ընկերության կողմից (GIZ) Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ: Ծրագրի գործընկերն է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը :