Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՐԱՎԻՐՈՒՄ Է «Մշակութային վերածնունդ»՝ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ և ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
06.09.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/16982_s.jpg)
Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Մշակութային վերածնունդ»՝ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ և ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ, որը կկայանա սեպտեմբերի 9-ին Դիլիջանի քաղաքային զբոսայգում: Միջոցառման սկիզբը՝ ժամը 12-ին: Փառատոնը առանձնակի է իր ընդգրկվածությամբ՝ կներկայացվեն ՀՀ մարզերը, Արցախը և սփյուռքը: Փառատոնին կցուցադրվեն տարածաշրջանի կերպարվեստի, գորգարվեստի բացառիկ նմուշներ՝ կավագործություն, խեցեգործություն, դարբնագործություն, փայտագործություն ձեռարվեստի այլ ստեղծագործություններ, հայկական խոհանոցը: Բեմահարթակում մասնակիցները կներկայացնեն (մրցութային կարգով) իրենց գեղարվեստական ինքնագործունեությունը, հանդես կգան տեղական կոլորիտը պատկերող փոքրիկ բեմականացումներով: Մրցութային ժյուրիի կողմից տարբեր անվանակարգերում հաղթողներին կտրվեն մրցանակներ: