Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահե Ղալումյանը մասնակցել է զորամասի միջոցառմանը
06.09.2018
Սեպտեմբերի 5-ին ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը մասնակցել է Բերդի տարածաշրջանում տեղակայված N զորամասում անցկացված միջոցառմանը, զրուցել զինվորների հետ: Արդեն ավանդական դարձած միջոցառման կազմակերպման նախաձեռնության հեղինակներն են տարածաշրջանի բարերարները, թեմի առաջնորդը և զորամասի հրամանատարությունը: Օրն սկսվում է այցելությամբ պաշտպանական դիրքեր, որտեղ զրուցում ու նվերներ են հանձնում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, որից հետո միջոցառումը շարունակվում է զորամասում՝ զինվորների համար տրված համերգային ծրագրով: