Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետի հրավերով, փորձի փոխանակման նպատակով, Տավուշի մարզպետարանում էին Շիրակի մարզպետարանի աշխատակիցները
04.09.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/16954_s.jpg)
Տավուշի մարզպետի հրավերով այսօր մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանի և նույն բաժնի գլխավոր մասնագետ Վահան Մարտիրոսյանի հետ: Հանդիպման ընթացքում, փորձի փոխանակման կարգով, տեղի ունեցավ քննարկում ներդրումային գործարար ծրագրերի շրջանակներում: Քննարկմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը, մարզպետի օգնական Դավիթ Աղասարյանը, մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը: Ներկայացվեցին համատեղ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը, ծրագրերի գաղափարներ: Շիրակի մարզի ծրագրերի ոլորտի պատասխանատուները ներկայացրին թեթև արդյունաբերության, մասնավորապես բրդի վերամշակման, ինչպես նաև սննդի արտադրության հետ կապված իրենց ծրագրերը: Ներկայացվեցին նաև Տավուշի մարզի առաջնահերթություններն ու ծրագրերը: Քննարկմանը անդրադարձ եղավ սեպտեմբերի 9-ին Տավուշի մարզպետարանում կայանալիք բիզնես ֆորումին, որտեղ կներկայացվեն մարզի զարգացման ռազմավարությունը և նրանից բխող բիզնես ներդրումային ծրագրերի առաջարկները, ինչպես նաև հաջողված փորձերը: