Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզի ներկայացուցիչները պարգևներով են վերադարձել ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, մրցույթից
04.09.2018
Տավուշի մարզի ներկայացուցիչները հաջողությամբ են մասնակցել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Ծաղկաձորում անցկացված ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, եռօրյա մրցույթին: Մրցույթի մեկնարկը տրվել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում: Մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի լսողական, տեսողական, հենաշարժողական և մտավոր խնդիրներ ունեցող մարզիկներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մարզիկները մրցել են շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում:
Տավուշի մարզը ներկայացնող բասկետբոլի թիմը մրցույթում գրավել է 2-րդ տեղը՝ արժանանալով Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հավաստագրի, մեդալի և դրամական պարգևի: Տավուշցիները մասնակցել են նաև շաշկու, շախմատի, դարթսի, բազկամարտի և սեղանի թենիսի մրցումներին՝ թիմային հաշվարկով գրավելով 7-րդ տեղը: Իսկ թիմից շախմատի մասնակիցը գրավել է 2-րդ, իսկ շաշկու մասնակիցը՝ 3-րդ տեղ: Մրցանակային տեղեր գրաված այս երկու մարզիկները ևս պարգևտրվել են համապատասխան կարգի մեդալով, հավաստագրով, արժանացել դրամական պարգևի: