Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է ,,Նախաբեմ,, կրթամշակութային ասոցիացիայի նախագահին
04.09.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/16957_s.jpg)
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այսօր ընդունել է ,,Նախաբեմ,, կրթամշակութային ասոցիացիայի նախագահ Սարգիս Նիկողոսյանին: Ասոցիացիայի նախագահը մարզպետին տեղեկացրել է, որ մասնաճյուղ են բացել Իջևանում, որտեղ գործում են երգի, պարի և թատերական խմբակներ: ,,Բեմել ,,Ս,, անվանումով երգի-պարի թատրոն ստուդիայի տնօրենն է Արմինե Զարգարյանը, ով նույնպես մասնակցում էր մարզպետի հետ հանդիպմանը: Մարզի ղեկավարին են ներկայացվել ստուդիայի ստեղծման նպատակներն ու ծրագրերը: Մարզպետը ողջունել է ,,Նախաբեմ,, կրթամշակութային ասոցիացիայի՝ մարզկենտրոնում նման մշակութային օջախ բացելու նախաձեռնությունը, նշել, որ այն կխթանի մարզի մշակութային կյանքի էլ ավելի աշխուժացմանը և իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ստուդիայի աշխատանքներին: