Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահե Ղալումյանը մասնակցել է զորամասի կազմավորման 24-րդ տարեդարձի հանդիսավոր արարողությանը
01.09.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը մասնակցել է Տավուշի մարզում տեղակայված N զորամասի կազմավորման 24-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը: Արարողությանը ներկա են եղել նաև 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, բազմաթիվ հյուրեր: Զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանը շնորհավորական իր ելույթում անդրադարձել է զորամասի ստեղծման պատմությանը, ներկայացրել նրա անցած փառավոր մարտական ուղին:
Արարողության ընթացքում, զորամասի կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ, բարեխիղճ ծառայության և զինվորական օրինակելի կարգապահության համար մի շարք լավավագույն զինծառայողներ, ինչպես նաև զորամասի կազմավորմանը և առօրյա գործունեության ապահովմանն իրենց ավանդը ներդրած ՏԻՄ-երի ներկայացուցիչներ և բարերարներ պարգևատրվել են պատվոգրերով: Պատվոգիր է հանձնվել նաև Տավուշի մարզպետին:
Անձնակազմի շարային երթից հետո զորամասի հրամանատարի ուղեկցությամբ մարզպետ Վահե Ղալումյանը շրջել է զորամասում, ծանոթացել զինվորների կեցության պայմաններին ու զինվորական կյանքի առօրյային: