Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գիտելիքի օրը մարզի դպրոցներում
01.09.2018
Այսօր Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում մեծ շուքով նշվեց Գիտելիքի օրը: Օրը հագեցած էր երեխաների աշխույժով ու տոնական տրամադրությամբ: Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը օրվա տրամադրությունը կիսել է Սևքարի և Բերքաբերի միջնակարգ դպրոցների աշակերտների հետ՝ մաղթելով նրանց խաղաղություն և հետաքրքիր ու հաջողություններով լեցուն նոր ուսումնական տարի: Մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը աշակերտներին, մանկավարժներին ու ծնողներին տոնական օրվա կապակցությամբ շնորհավորել է Հովքի միջնակարգ դպրոցում, իսկ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը՝ Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում: Մարզի տարբեր դպրոցներ են այցելել ու Գիտելիքի օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորել նաև մարզպետարանի այլ պատասխանատուներ ու ստորաբաժանումների ղեկավարներ: