Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
31.08.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/16893_s.jpg)
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ: Գիտելիքը հզոր ուժ է, իսկ գիտելիքներով զինված մարդը՝ անպարտելի: Գիտության, տեխնիկայի արագ զարգացման մեր օրերում միայն ու միայն գիտելիքներով կարող ենք դիմագրավել ժամանակի թելադրած բոլոր մարտահրավերներին, քայլել ժամանակին համընթաց:
Սեպտեմբերի 1-ը առաձնակի հիշարժան է առաջին դասարանցիների համար, ովքեր սրտի թրթիռով առաջին անգամ են ոտք դնում դպրոցի շեմից: Մաղթում եմ, որ ուսումնառության տարիները նրանց համար լինեն գիտելիքների ձեռքբերման ու հարստացման, աշխարհճանաչողության ու ինքնադրսևորման, դպրոցական կյանքի լավագույն հիշողություններով հագեցած տարիներ:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ Գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ արգասաբեր ու արդյունավետ նոր ուսումնական տարի:
Բարի երթ Ձեզ: