Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՕՐԱԿԱՐԳ 2018թ. սեպտեմբերի 4-ին, ժամը 12:00 -ին կայանալիք ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ

31.08.2018

1. Մարզի 2017-2018 ուսումնական տարվա արդյունքները և նոր ուսումնական տարվա հիմնախնդիրները:
Զեկուցող՝ Մ. Ղազումյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժ/պ

2. Մարզի համայնքների 2018թ. ութ ամիսների սեփական եկամուտների կատարողականների մասին:
Զեկուցող՝ Ա. Բաբլումյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանս. եւ սոց.տնտ. վարչ. ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ

3. Մարզի համայնքներում 2018թ. առաջին կիսամյակում իրականացված վարչական հսկողության արդյուքների մասին: Զեկուցող՝ Հ. Փաշինյան – ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետի տեղակալ

4. 2018թ. ամառային զորակոչի արդյունքների ամփոփում և 2018թ. ձմեռային զորակոչի նախապատրաստման աշխատանքների կազմակերպում:
Զեկուցող` Գ. Մատինյան- ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ

5. Մարզում ՏԻՄ-երի կողմից առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում հսկողության իրականացման մասին: 5.1 սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին: Զեկուցող` Գ. Հարությունյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ

6. Անչափահասների կողմից կատարվող իրավախախտումները կանխելու և իրավախախտումներ կատարելու համար հաշվառված անչափահասների շրջանում մարզի ոստիկանությանը կից անչափահասների գործերով խմբերի հետ տարվող համատեղ աշխատանքների մասին:
Զեկուցող` Հ. Քոչարյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ

7. Պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին:
Զեկուցող` Ա. Սարգսյան- ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշին. վարչ. տրանսպորտի բաժնի վարիչ

8. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ու սպասարկման պետպատվերի կատարման կիսամյակային տվյալների ամփոփում:
Զեկուցող` Ռ. Տիգրանյան ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ

9. Մարզում լուծում պահանջվող աշխատանքների ընթացքի մասին:
Զեկուցող` Մ. Մելքումյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշին. վարչության պետի ժ/պ

10 . Այլ հարցեր:

 Տեղեկացնում ենք, որ մարզխորհրդի նիստը դռնբաց է: Ցանկացողները կարող են մասնակցել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11