Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են բիզնես ֆորումի կազմակերպմանն առնչվող հարցեր
31.08.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ՓՄՁԶԱԿ-ի աշխատակազմի ղեկավար Մարգարիտա Մարգարյանի հետ քննարկել է սեպտեմբերի 9-ին Տավուշի մարզպետարանում կայանալիք բիզնես ֆորումին առնչվող կազմակերպչական հարցեր: Քննարկմանը մասնակցել են նաև ՓՄՁԶԱԿ-ի ապրանքների առաջմղման և միջազգայնացման բաժնի ղեկավար Մերի Կարապետյանը, ՓՄՁԶԱԿ-ի Տավուշի մասնաճյուղի ղեկավար Վիլյամ Օհանյանը, մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, մարզպետի օգնական Դավիթ Աղասարյանը: Նախատեսվում է ծննդով տավուշցի՝ հանրապետությունում և հանրապետությունից դուրս ապրող շուրջ 100 գործարարների մասնակցություն ֆորումին, որտեղ մեր հայրենակիցներին կներկայացվեն մարզի զարգացման ռազմավարությունը և նրանից բխող բիզնես ներդրումային ծրագրերի առաջարկները, ինչպես նաև հաջողված փորձերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև միջոցառման կազմակերպման և օրակարգի հետ կապված այլ մանրամասների: