Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է Հովք բնակավայր
30.08.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/16878_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է Դիլիջան համայնքի Հովք բնակավայր՝ տեղում ծանոթանալու քաղաքացի Սերյոժա Գևորգյանի խնդիրներին, ով Երևանի բնակիչ է, սակայն բարձր բերքատվությամբ մոշի ինտենսիվ օրգանիկ այգի հիմնելու նպատակով 2017թ. դեկտեմբերից Հովքում վարձակալել է 6,2 հա հողատարածք: Քննարկմանը մասնակցել է նաև համայնքի վարչական ղեկավարը, մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի պատասխանատուն: Իր տեղեկացմամբ մինչ օրս վարձակալված տարածքում Սերյոժա Գևորգյանը կատարել է ավելի քան 87 միլիոն դրամի ներդրում, ստեղծել 65 աշխատատեղ: Նա առաջարկում է վարձակալած տարածքին հարակից չմշակվող, սողանքավտանգ համայնքային հողատարածքները ևս մշակովի դարձնել՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելով սողանքների կանխարգելման ուղղությամբ, կարևորել է նաև ջրի խնդրի լուծումը: Մարզպետ Վահե Ղալումյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու գործարարին, վստահեցրել, որ լուծման համապատասխան տարբերակներ գտնելու նպատակով հողի հարցը առանձին կքննարկի համայնքի ղեկավարի հետ, ինչ վերաբերում է ջրի խնդրին, ապա հարցը կներայացվի համապատասխան գերատեսչությունների ու մասնագետների ուսումնասիրությանը և արդյունքների մասին կտեղեկացվի: