Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել քննարկում մարզի հրատապ լուծում պահանջող շինարարական աշխատանքների նախագծային փաստաթղթերի վերաբերյալ
29.08.2018
Օգոստոսի 29-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մոտ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Միսակ Մելքումյանի և ,,Իջևաննախ,, նախագծային կազմակերպության ղեկավար Միշա Համզյանի մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում մարզի հրատապ լուծում պահանջող շինարարական աշխատանքների նախագծային փաստաթղթերի վերաբերյալ: ՀՀ կառավարության կողմից մարզին կտրամադրվի շուրջ 515,5 մլն. դրամ 23 շինարարական աշխատանքներ իրականացնելու համար և 33,5 դրամ համայնքների սուբվենցիոն համաֆինանսավորում՝ այլ գնման և շինարարական աշխատանքների համար:
Քննարկման արդյունքում մարզպետը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթեր՝ մրցութային գործընթացն անխափան ապահովելու համար: