Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է ,,Նիկարմ,, ֆուտբոլային ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանին
29.08.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց Իջևանի ,,Նիկարմ,, ֆուտբոլային ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանին: Ակումբի նախագահը մարզպետի մոտ հանդիպման էր եկել ուրախալի լուրով. 2017-2018-ի Հայաստանի ֆուտբոլի մանկապատանեկան առաջնությունում ,,Նիկարմ-01,, թիմը գրավել է 3-րդ մրցանակային տեղը՝ 2-րդ տեղից հետ մնալով ընդամենը մեկ միավորով: Թիմի անդամ Ռազմիկ Չոբանյանը ճանաչվել է առաջնության լավագույն կիսապաշտպան, Իսկ Ռուդոլֆ Խաչատրյանը՝ մինչև 16-Բ առաջնության լավագույն պաշտպան: Նույն առաջնությունում Էրիկ Հարությունյանը ճանաչվել է որպես լավագույն ռմբարկու: Մարզպետը տարբեր անվանակարգերում մրցանակների արժանացած պատանի մարզիկներին պարգևատրեց պատվոգրերով: Իսկ ,,Նիկարմի,, նախագահը մարզպետին հանձնեց խորհրդանշական նվեր՝ ֆուբոլի գնդակ վերջին չորս մրցաշրջաններում թիմից լավագույնը ճանաչված ֆուտբոլիստների ու մարզիչների մակագրություններով: Արմեն Խաչատրյանը մարզպետի հետ զրուցեց նաև հետագա անելիքների մասին, ընդգծելով, որ մարզաձևում նկատելի որակական աճ կա: Մարզպետը նշեց, որ մարզումների համար շատ օգտակար կլինի ընկերական խաղերի պարբերական կազմակերպումը հարևան մարզերի թիմերի հետ, նաև իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու ակումբի աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: