Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ծանոթացել է Իջևանի ՍԱՏԳ-ի աշխատանքներին
28.08.2018
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն օգոստոսի 27-ին այցելել է մարզպետարանի աշխատակազմի Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն /ՍԱՏԳ/: Մարզի ղեկավարը հանդիպել է գործակալության աշխատակիցների, ինչպես նաև գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Յոլչյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքների արդյունավետ կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում քաղաքացիների հաշվառմանն ու նպաստների նշանակմանը վերաբերող: