Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահե Ղալումյանը մասնակցել է Նոյեմբերյանի ավագ դպրոցի բացման արարողությանը
28.08.2018
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ Նոյեմբերյանում տեղի է ունեցել հիմնանորոգված ավագ դպրոցի բացման հանդիսավոր արարողություն: Բացմանը ներկա է եղել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Դպրոցը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ «Կրթության բարելավում վարկային ծրագրի» շրջանակներում: Ողջույնի իր խոսքում նախարարը շնորհավորել է դպրոցի աշակերտներին, մանկավարժական կոլեկտիվին նոր ուսումնական տարին ժամանակակից պայմաններին համահունչ ու հարմարավետ դպրոցում սկսելու համար: Աշխատանքը որակով ու ժամանակին ավարտելու համար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել շինարարական աշխատանքներն իրականացնողներին: Հիմնանորագվել է դպրոցի մեկ մասնաշենքը, իրականացվել են բոլոր 7 մասնաշենքերի սեյսմակայունությանն ուղղված ամրացման աշխատանքներ, բարեկարգվել են դպրոցի բակը, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակները: Հիմնանորոգման նախագիծը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից հատուկ ուշադրություն է դարձվել ավագ դպրոցի կարիքներին՝ տեխնիկական, բնագիտական և հումանիտար հոսքերի ուսուցման կազմակերպման համար: Հաշվի են առնվել, թե ինչ տիպի դասասենյակներ և սարքավորումներ են անհրաժեշտ դպրոցին` ֆիզիկայի, քիմիայի, բնագիտության լաբորատորիաներ, համակարգչային սենյակներ և այլն: Բացի այդ, հիմնանորոգման նախագծում պահպանվել են ներառական կրթության կազմակերպման պահանջները: Բացի շենքի հիմնանորոգումը, կատարվել է նաև տարածքի բարեկարգում, կառուցվել է մարզական խաղահրապարակ, մարզադահլիճ: