Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահե Ղալումյանը հանդիպում է ունեցել լիբանանյան պաշտոնական պատվիրակության հետ

28.08.2018

  Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը Դիլիջան քաղաքում աշխատանքային հանդիպում է ունեցել “Սի-Սի-Դի” տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպության աշխատակազմի և մարզի գյուղատնտեսության զարգացման ոլորտում խոշոր ներդրումներ իրականացնող լիբանանցի “Գարդենիա Գրեյն Դոր” ընկերության սեփականատեր, գործարար Նիկոլաս Աբու Ֆայսալի գլխավորած լիբանանյան պետական կառույցների և բիզնես ներկայացուցիչներից ձևավորված պաշտոնական պատվիրակության հետ: Պատվիրակության խմբում էին Եպիսկոպոս Իսամ Դերվիշը, Զահլեի քաղաքապետ Ասադ Զղեիբը, Անջարի քաղաքապետ Վարդգես Խոշյանը, Չտորայի քաղաքապետ Նիկոլաս Ասին, Լիբանանի գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արդյունաբերության, արտգործնախարարության ներկայացուցիչներ և ավելի քան 30 գործարարներ:
“Գարդենիա Գրեյն Դոր” ընկերության սեփականատեր Նիկոլաս Աբու Ֆայսալը, համագործակցելով “Սի-Սի-Դի” տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպության հետ, 2017 թվականից Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքում մեկնարկել է ինտենսիվ այգիների հիմնման ներդրումային ծրագիրը, որի շրջանակներում մինչև 2019 թվականի ավարտը գործարարը կհիմնի շուրջ 350 հա 3 տեսակի ընկույզների այգի: Ներդրումային ծրագրի նախնական արժեքն է մոտ 3 մլն դոլար: Լինելով հայ ժողովրդի լավագույն բարեկամը՝ այս գործարարը մեծ աջակցություն է ցուցաբերում նաև Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներին:
  Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, կարևորելով Նիկոլաս Աբու Ֆայսալի նախաձեռնությունը Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացման գործում, ինչպես նաև նրա ջանքերը՝ ներկայացնելու Հայաստանի տնտեսության զարգացման գրավչությունը, մասնավորապես Տավուշի մարզի տնտեսական պոտենցիալը ներդրումներ իրականացնելու հետաքրքրություններ ունեցող լիբանանյան գործարարներին, նշել է, որ պատրաստակամ է աջակցել բոլոր նրանց, ովքեր ցանկություն կունենան Տավուշի մարզում իրականացնել ներդրումային ծրագրեր: Մարզպետի առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել ևս մեկ աշխատանքային հանդիպում՝ Իջևան և Զահլե քաղաքների միջև համագործակցության հուշագիր ստորագրելու և քաղաքները քույր քաղաքներ անվանակոչելու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56