Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ծանոթացել է ճանապարհի շինարարության ընթացքին
28.08.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը աշխատանքային այցով եղել է Նոյեմբերյանի տարածաշրջանում, որտեղ ծանոթացել է Ոսկեպար-Նոյեմբերյան միջպետական նշանակության ավտոճանապարհի Ջուջևան-Նոյեմբերյան 6 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Շինարարները մարզպետին զեկուցել են, որ ներկայումս իրականացվում են ճանապարհի հիմքի տեղադրման աշխատանքները, որը կատարում է ,,Վառմաշ,, ՍՊԸ-ի Իջևանի մասնաճյուղը: