Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դասընթացը վարել է Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչը
28.08.2018
Այսօր Տավուշի մարզպետարանում անց է կացվել դասընթաց, որին մասնակցել են հիմնականում ընտանեկան բժիշկներ, նաև բուժհիմնարկների տնօրեններ, տարեկան վիճակագրական հաշվետվություն լրացնող վիճակագիրներ: Դասընթացը վարել է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի ռեգիստրի ղեկավար Նարինե Գալստյանը: Ներկայացվել է ,,Արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում գրանցված վնասվածքների և արտաքին պատճառների ներգործության որոշ այլ հետևանքների մասին,, թեման: Նարինե Գալստյանը անդրադարձել է հաշվետվությունը ճիշտ լրացնելու կարգին, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին: