Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
27.08.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/16826_s.jpg)
Հարգելի տավուշցիներ
Սեպտեմբերի 8-ին տեղի կունենա ,,Մաքուր Հայաստան,, համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակի արդյունավետ իրականացման նպատակով համայնքներում առաջարկվում է իրականացնել նախապատրաստական աշխատանքներ, որի հիմնական ուղղություններն են.
Համայնքում կազմել շաբաթօրյակի իրականացման գործողությունների ծրագիր:
Ապահովել համայնքում գործող բոլոր համայնքային, մարզային կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, կրթական հաստատությունների, մասնավոր ընկերությունների մասնակցությունը շաբաթօրյակի աշխատանքներին:
Հաշվարկելով մարդկային ներուժը` սահմանազատել մաքրման ենթակա տարածքները, համարակալել և կից ցանկով նշել կոնկրետ տարածքի համար պատասխանատու կազմակերպությունները:
Գույքագրել համայնքում առկա տեխնիկական միջոցները, ապահովել աղբահավաքման և սանիտարական մաքրման համար անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում` մասնագիտացված բեռնատար մեքենաների ներգրավվածությունը նշված աշխատանքներում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության տարածքում սկսվում է ակտիվ զբոսաշրջության ժամանակաշրջան, առաջարկվում է նաև լուրջ ուշադրություն դարձնել համայնքի վարչական տարածքի հանգստյան գոտիների և այդ գոտիներ տանող ճանապարհների ու ճանապարհամերձ հատվածների, համայնքամիջյան և ներբնակավայրային ճանապարհների ու ճանապարհամերձ հատվածների, համայնքում զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածների /պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքների, կանաչ գոտիների, պուրակների, զբոսայգիների, սննդի ճանապարհամերձ տաղավարների և այլն/ մաքրման և բարեկարգման աշխատանքներին՝ տեղադրելով համապատասխան ուղեցույց-ցուցանակներ: