Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխնախարար Դավիթ Գևորգյանը Տավուշի մարզպետի հետ այցելել էԿողբի գեղարվեստի դպրոց
27.08.2018
Տավուշի մարզում ունեցած այցերից ու հանդիպումներից հետո, անցած աշխատանքային շաբաթվա ավարտին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ, համայնքի ղեկավարի առաջարկով, այցելել է Կողբի գեղարվեստի դպրոց, ծանոթացել դպրոցում իրականացվող աշխատանքներին, արվեստի ստեղծագործություններին: Նախարարի տեղակալը ցանկացել է լսել դպրոցի խնդիրների մասին, սակայն պարզվել է, որ նրանց խնդիրը ընդամենը ավելի շատ ու լավից լավը պատրաստելն է, որովհետև պատրաստածը անմիջապես իրացվում է: Փոխնախարարի խոսքերով, այստեղ ոչ թե իրացման խնդիր ունեն, այլ՝ <<արտադրական հզորությունների>> ավելացման, որովհետև չեն հասցնում պատրաստել այնքան, որքան պահանջարկ կա: Օրինակ, ավելի լավ 3D տպիչի կարիք ունեն: Տեղն էլ գիտեն, թե որտեղից: Ընդամենը գերատեսչության ուշադրության ու միջնորդության կարիքն ունեն:
Այցի ընթացքում փոխնախարար Դավիթ Գևորգյանին են նվիրել Կողբի գեղարվեստի դպրոցի գործերից մեկը: