Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է Գետահովիտ համայնք
27.08.2018
ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այսօր աշխատանքային այցով եղել է Գետահովիտ համայնքում: Մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանի, համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանի հետ գյուղապետարանում քննարկել են համայնքին վերաբերող մի շարք խնդիրներ, ներկայացվել են առաջնահերթությունները: Մարզպետը այցի շրջանակներում ծանոթացել է նաև համայնքի տարածքում գործող ,,Գետահովիտ ռեզորթի,, պայմաններին ու հնարավորություններին: