Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աչաջրում տեղի ունեցավ խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն

25.08.2018

 Այսօր Աչաջրում տեղի ունեցած մեծ իրադարձությունը գյուղ էր բերել հանրապետությունում ու հանրապետությունից դուրս ապրող բազմաթիվ աչաջրեցիների՝ մասնակցելու Արցախյան ազատմարտում զոհված աչաջրեցիների հիշատակին կառուցված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Հանուն հայրենի Արցախի ազատագրման իրենց կյանքն են զոհել 11 աչաջրեցիներ: Խաչքար-հուշարձանը կառուցվել է ,,Աչաջուր,, ջոկատի նախաձեռնությամբ՝ աջակցությամբ գյուղի զավակներ Վաչիկ Քոքոբելյանի, Արտյոմ Կարապետյանի ու Հրայր Ղալթախչյանի: Քանդակի հեղինակն է ճանաչված քանդակագործ, մեր հայրենակից Արմեն Դավթյանը:
  Արարողությանը մասնակցում էին պետական այրեր, գիտության ու մշակույթի ներկայացուցիչներ, երկրապահ կամավորականներ ու զինվորականներ, մարզի հոգևոր դասը, մեծ ու փոքր աչաջրեցիներ: Տերունական աղոթքով միջոցառումը բացեց Մակարավանքի հոգևոր հովիվ Տեր Արշավիր քահանա Ասատրյանը: Ներկաներին ողջունեցին և սրտի խոսք ասացին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, կապիտան Վահագն Չոբանյանը, ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Վալերի Ղալթախչյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հենզել Մանուչարյանը: ՀՀ զինված ուժերի օրհներգի ներքո խաչքարը բացեցին հուշարձանի կառուցման նախաձեռնող, պահեստի ավագ լեյտենանտ Սամվել Գասպարյանը, Աչաջուր ջոկատի ամենատարեց մասնակից, պահեստի ավագ լեյտենանտ Գառնիկ Մելիքբեկյանը և զոհված սպայի մայր Գոհար Սարուխանյանը, որից հետո Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվեց խաչքարի օրհնության կարգ:
  Միջոցառմանը իրենց ցուցադրական ելույթներով հանդես եկան Իջևանի գնդի հետախուզական վաշտի զինվորները, իսկ գեղարվեստական մասում ելույթ ունեցան պարային համույթներ, երաժշտական խմբեր: Միջոցառման վարման պատասխանատվությունն իր վրա էր վերցրել ճանաչված երգչուհի, աշուղ Աստղանուշը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56