Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դիտավանում տեղի է ունեցել նորակառույց մարզադահլիճի բացման արարողություն
24.08.2018
Այսօր Դիտավան համայնքում տեղի է ունեցել դպրոցի մարզադահլիճի հանդիսավոր բացումը, որը կառուցվել է արգենտինահայ բարերարներ Արմեն և Նատիա Էքսիրճյանների միջոցներով: Տեղի է ունեցել նաև բարերար Արմեն Էքսիրճյանի հիշատակին կառուցված հուշաքարի բացում: Միջոցառմանը ներկա էր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ով շնորհավորելով դիտավանցիներին նման մարզադահլիճ նվեր ստանալու համար, նաև իր շնորհակալությունն է հայտնել այն մեծածավալ բարեգործության համար, որ իրականացնում է Էքսիրճյան ընտանիքը Դիտավանում: Ծրագիրն իրականացվել է ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի միջոցով, որի պատվավոր անդամ են Էքսիրճյանները: Էքսիրճյանների ֆինանսավորմամբ է Դիտավանում վերակառուցվել նաև դպրոցը, լուծվել ջրի ու գազի խնդիրը: Իսկ այսուհետ նորակառույց մարզադահլիճում, որտեղ ստեղծված են հիանալի պայմաններ, դիտավանցի փոքրիկները հնարավորություն կունենան ֆիզկուլտուրայի ժամերին զբաղվել տարբեր մարզաձևերով: Նույն շենքում նաև նախակրթարան է գործելու: Արգենտինահայ բարերարներն այսօր նաև 500-ական դոլար դրամական աջակցություն են ցուցաբերել գյուղի նորաստեղծ ընտանիքներին ու նորածիններին: