Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը տեղում է քննարկել խնդիրը
22.08.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/16773_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը աշխատանքային այց է կատարել Նոյեմբերյանի տարածաշրջանի Այրում համայնք, հանդիպել համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի հետ, տեղում ուսումնասիրել և քննարկել Այրում քաղաքի Բարեկամության փողոցի 7-րդ շենքի կոյուղու խափանման, կոյուղաջրերի բաց հոսքի, հակասանիտարական վիճակի մասին հարցը, որի վերաբերյալ օգոստոսի 20-ի համարում ,,Այրում քաղաքում բնակիչները խեղդվում են կոյուղաջրերի գարշահոտից,, վերտառությամբ հրապարակում էր տեղադրել aravot.am լրատվական կայքը: Քննարկմանը ներկա են եղել նաև մարզպետարանի պատասխանատուներ, ,,Վեոլիա ջուր,, ՓԲԸ-ի ,,Արևմուտք,, մասնաճյուղի Ալավերդու տեղամասի պետ Արթուր Կոլոլյանը, շենքի բնակիչներ: Արթուր Կոլոլյանը մարզպետին տեղեկացրել է, որ խնդիրը ներկայումս ժամանակավորապես լուծվել է և պարտավորվել է, որ առաջիկա 10-15 օրվա ընթացքում լավ չաշխատող դիտահորերի վերակառուցմամբ հարցին վերջնական լուծում կտրվի: