Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ ԲԱՂԱՆԻՍՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՆՈՐ ՀԻՄՆՎԱԾ ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԻՆԵՐԻՆ
22.08.2018
Այսօր Բաղանիսում Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ծանոթացել է ՄԱԿ-ի ծրագրով հիմնված ընկուզենու, պնդուկի և հոնենու ինտենսիվ այգիներում իրականացվող աշխատանքներին: Այգիների մի մասը հիմնվել է անցած տարի, մի մասն էլ այս տարի: Դրանք ապահովված են ոռոգման կաթիլային համակարգով: Մարզպետը զրուցել է շահառուների հետ, լսել նրանց կարծիքները ավանդական այգուց տարբերվող նոր տիպի այգիների մասին, որոնք առանձնանում են կիրառվող նոր տեխնոլոգիաներով, ջրի պաշարների զգալի խնայողությամբ, փոքր տարածքից ավելի շատ բերքի ստացումով: Շահառուներն իրենց գոհունակությունն են հայտնել մարզպետին, նրանցից մեկն անգամ տեղեկացրել է, որ ցանկանում է սեփական միջոցներով ևս 0,5 հեկտար ավելացնել իր այգուն: