Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական աշխատանքային խորհրդակցությունը
21.08.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց, որի ժամանակ ներկայացվեց առողջապահության ու սոցիալական ապահովության վարչությանը, ՏԻՄ և ՀԳՄ հարցերով վարչությանը, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության ու վերլուծության բաժնին և ընտանիքի, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Խորհրդակցությանը ներկա էր մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը: Առաջինն աշխատանքները ներկայացրեց առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը, անդրադարձավ ոլորտում առկա խնդիրներին: Քննարկվեցին Այգեձորի ԱԱՊԿ-ն հին շենքից Համաշխարհային բանկի ծրագրով կառուցված նոր շենք տեղափոխելու, ինչպես նաև Բերդի տարածաշրջանի առողջության կենտրոնների օպտիմալացման, Նոյեմբերյանի ԲԿ-ում հին գույքի դուրսգրման և հին ինֆեկցիոն բաժանմունքի շենքում հեմոդիալիզի նոր բաժանմունք բացելու հարցերը: Քննարկվեցին նաև Իջևանի ԲԿ-ի մասնակի օգտագործվող ինֆեկցիոն բաժանմունքի երկհարկանի շենքի տարածքում հեմոդիալիզի բաժանմունք բացելու հնարավորությունները: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ ոլորտի մի շարք այլ հարցերի ևս: Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության ու վերլուծության բաժնի վարիչը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ է մարզի զբոսաշրջության օբյեկտների հաշվառման գործընթացը, ներկայացրեց տեղեկատվություն սուբսիդավորվող ծրագրերի վերաբերյալ: Ընթացիկ աշխատանքները ներկայացրին նաև ՏԻՄ և ՀԳՄ հարցերով վարչությունը և ընտանիքի, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Վահե Ղալումյանը նոր հանձնարարականներ տվեց ոլորտային պատասխանատուներին: