Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում դրամաշնորհային նոր ծրագրի շուրջ

20.08.2018

  Այսօր Հաղարծինի գյուղապետարանում ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քննարում է ունեցել համայնքի ղեկավարի, վարչական ներկայացուցչի, ավագանու անդամների և գյուղի ակտիվ բնակիչների մասնակցությամբ: Քննարկումն ընթացել է օգոստոսի 11-ին Հաղարծինի 200-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած 140 հազար դոլար արժողությամբ բնապահպանական դրամաշնորհային նոր ծրագրի շուրջ: Քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետներն ու կարծիքները: Մարզպետն առաջարկել է ներկայացնել իրատեսական և նորարարական բիզնես ծրագրեր, այդ թվում՝ զբոսաշրջության և բնապահպանության ոլորտներում և ներդրումներ կատարելու նպատակով ծրագրի իրականացմանը մասնակից դարձնել Հայաստանում և արտերկրում ապրող գործարար հաղարծինցիների, նաև նշել, որ քննարկումը շարունակական է լինելու, և վստահ է, որ հաջորդ հանդիպմանն արդեն կխոսեն կոնկրետ ծրագրերի մասին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27