Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահե Ղալումյանն այսօր աշխատանքային այցով եղել է Գոշում
20.08.2018
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այսօր աշխատանքային այցով եղել է Գոշում, հանդիպում ունեցել Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի, Գոշի վարչական ղեկավար Գևորգ Ամիրխանյանի, ավագանու անդամների և ակտիվ բնակիչների հետ, ծանոթացել գյուղի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին, լսել դրանց վերաբերյալ առաջարկները, քննարկել լուծման հնարավորությունները: Մարզպետին գյուղի համար որպես առաջնային լուծման խնդիր է ներկայացվել խմելու ջրագծի նորոգման և ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման հարցը: Կարևորվել է նաև գազիֆիկացման խնդիրը, որի վերաբերյալ մարզպետին տեղեկացվել է, որ գազիֆիկացման գործընթացը գյուղում արդեն վերսկսվել է, և մնացած գյուղացիներն էլ շուտով բնական գազ կունենան: Տրանսպորտի հետ կապված խնդիրների վերաբերյալ համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ից կգործի ինչպես Դիլիջան-Գոշ երթուղին, այնպես էլ ուսանողներին Իջևան տեղափողող տրանսպորտ: Մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է նաև գյուղի միջնակարգ դպրոց, ծանոթացել կրթօջախի պայմաններին: Այցի ընթացքում մարզպետը նաև շրջել է գյուղում, անձամբ ծանոթացել խնդրահարույց ճանապարհի վիճակին, զրուցել բնակիչների հետ: