Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առողջապահության նախարարի շրջայցը Տավուշի մարզում

16.08.2018

 Օգոստոսի 15-ին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նաև Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնում, իր գոհունակությունն արտահայտել բուժհիմնարկի գործունեության, աշխատանքային պայմանների, բուժսարքավորումներով հագեցվածության վերաբերյալ: Այնուհետև նախարարն այցելել է Իջանի բժշկական կենտրոն, եղել բոլոր բաժանմունքներում, տնօրինության հետ քննարկել հիվանդանոցում հեմոդիալիզի բաժանմունք կամ վերականգնողական կենտրոն բացելու հարցը և արտակարգ իրավիճակների դեպքում բուժսպասարկում իրականացնելու հնարավորությունները: Հանդիպման ընթացքում նախարարը տեղեկացրել է նաև, որ մոտակա օրերին ,,Իջևանի ԲԿ,, ՓԲԸ-ին և ,,Նոյեմբերյանի ԲԿ,, ՓԲԸ-ին կհատկացվեն 1-ական ռեանիմոբիլ և 2-ական գծային շտապօգնության մեքենաներ, իսկ ,,Բերդի ԲԿ,, ՓԲԸ-ին՝ 1-ական ռեանիմոբիլ և գծային շտապօգնության մեքենա: Նախարարի աշխատանքային այցի հաջորդ կանգառը Հաղարծնի ԱԱՊԿ-ն է եղել, որտեղ քննարկվել են աշխատավարձերի բարձրացման և բուժսպասարկման որակի բարելավման հետ կապված հարցեր: Դիլիջանի ,,Իռ-Վինգ,, ՍՊԸ-ում նախարար Արսեն Թորոսյանը համայց է կատարել բոլոր բաժանմունքներում, տնօրիության հետ քննարկել շենքային պայմանների բարելավման խնդիրները, տեղեկացրել, որ շուտով բուժհիմնարկին կհատկացվի մեկ շտապօգնության մեքենա:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 14:57:17