Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է <<Բենտոնիտ>> բաց բաժնետիրական ընկերություն
16.08.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է <<Բենտոնիտ>> բաց բաժնետիրական ընկերություն: Այցի ընթացքում մարզպետը մոտիկից ծանոթացել է ընկերության գործունեությանը, արտադրական հնարավորություններին, արտադրության տեսակներին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնի այցի ընթացքում Տավուշի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ ընկերության տնօրենը ներկայացրել էր, որ Բենտոնիտի արտադրանքը հիմնականում իրացվում է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն տեղեկացրել էր, որ Հայաստանում նույնպես, մասնավորապես ջրամբարների շինարարության մեջ, անհրաժեշտ է օգտագործել այն, ինչը կապահովեր արտադրանքի իրացում նաև Հայաստանում:
Մարզպետ Վահե Ղալումյանը <<Բենտոնիտ>> ԲԲԸ-ի տնօրենի հետ քննարկել է ընկերության հետագա ծրագրերը, արտադրանքի տեղափոխման հետ կապված խնդիրները, արտադրության ծավալների ընդլայնման խթանմանը պետության կողմից հնարավոր աջակցության և մոտեցումների հարցերը: