Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Տավուշի մարզում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

15.08.2018

  Աշխատանքային այցով Տավուշի մարզում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ նախարարն այցն սկսել է Բերդի բժշկական կենտրոնից, որտեղ նա ծանոթացել է բուժհիմնարկում իրականացվող ծառայություններին, ունեցած ցուցանիշներին, զրուցել բուժանձնակազմի հետ, լսել նրանց խնդիրները, հետաքրքրվել հիվանդների առողջական վիճակով: Բերդի ԲԿ-ում նախարարը հանդիպել է նաև  տարածաշրջանի գյուղական բժշկական ամբուլատորիաների և Արծվաբերդի ու Այգեձորի առողջության կենտրոնների տնօրենների հետ, ծանոթացել այդ բուժհիմնարկների առողջապահական խնդիրներին:
 Արսեն Թորոսյանի աշխատանքային այցի հաջորդ կանգառը Տավուշի մարզպետարանն էր, որտեղ նա հանդիպեց Իջևանի տարածաշրջանի բուժհիմնարկների տնօրենների հետ, ովքեր տեղեկություններ տվեցին ինչպես իրենց կողմից ղեկավարվող բուժհաստատությունների մասին, այնպես էլ ներկայացրին ունեցած խնդիրները: Որպես առաջնահերթ լուծման հարց Իջևանի ԲԿ-ի տնօրենը նշեց, որ հիվանդանոցը շտապօգնության մեքենայի կարիք ունի, քանի որ եղածը չի բավականացնում: Նոյեմբերյանի ԲԿ-ն անհրաժեշտ կադրերի խնդիր ունի: Կողբի բժշկական ամբուլատորիան աշխատանքային պայմանների բարելավման կարիք ունի: Սևքարի ամբուլատորիայի տնօրենի բարձրացրած հարցը կապված էր դեղորայքի գնումների հետ: Այրումի ամբուլատորիայի տնօրենին հետաքրքրում էր բուժքույրերի վերապատրաստման հարցը: Նախարար Արսեն Թորոսյանը ուշադիր լսեց ներկայացված բոլոր հարցերը, որոշների վերաբերյալ պարզաբանումներ տվեց, ասաց, որ մնացած բոլոր խնդիրները կուսումնասիրվեն ու կքննարկվեն նախարարությունում և հնարավորությունների զարգացմանը զուգընթաց կլուծվեն: Առողջապահության նախարարի աշխատանքային այցը Տավուշի մարզում շարունակվում է:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11