Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանցագործությունը բացահայտված է

14.08.2018

  Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը ,,Դիլիջան,, ազգային պարկի ,,Հաղարծին,, տեղամասում ապօրինի ծառահատում է կատարվել: Չարագործները հատել են բոխու, կաղնու, հաճարենու ծառեր: Ահազանգի հետքով անմիջապես դեպքի վայր են ժամանել Տավուշի մարզպետը, բնապահպանության պատասխանատուները, իրավապահները: Հատվել է ընդհանուր թվով 21 ծառ, որից 20-ը 9-րդ պահաբաժնից և մեկը՝ 11-րդ: Հատվել են ճամփեզրի ծառեր, և ամենայն հավանականությամբ անտառափայտի գողերը այս անգամ դրանք տանելու նպատակով չեն կտրել, այլ իրենց գործողությամբ մարտահրավեր են նետել անտառի պահապաններին: Տապալված ծառերը փակել են Պարզ լիճ տանող ճանապարհը, որով զբոսաշրջիկներն են երթևեկում: Ազգային պարկի աշխատողների ուժերով կարճ ժամանակում բացվել է ճանապարհը: Իսկ հատված ծառերը կտեղափոխվեն ազգային պարկ, կգնահատվեն վնասի չափերը: Հարուցվել է քրեական գործ: Հանցագործությունը բացահայտված է:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11