Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահե Ղալումյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի պահածոների գործարանում

14.08.2018

Օգոստոսի 13-ին ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի պահածոների գործարանում, որը տեղակայված է Վարագավան գյուղում: Երբեմնի համբավ ունեցող պահածոների գործարանն արդեն 4 տարի է չի աշխատում, սակայն այսօր տնօրինությունը մտածում է դրա գործարկման մասին, եթե կառավարության կողմից համապատասխան աջակցություն լինի: Այս մասին հարց էր բարձրացրել նաև բնակավայրի վարչական ներկայացուցիչը, երբ տարածաշրջանում էր գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի պատասխան կառավարության ղեկավարը նշել էր, որ այդ կարգի նախաձեռնություններին միանշանակ աջակցելու են: Մարզպետ Վահե Ղալումյանը ծանոթացել է գործարանի արտադրական հնարավորություններին, տեղում քննարկել է վերագործարկման հետ կապված դժվարություններն ու առկա խնդիրները, որոնք համապատասխանաբար կներկայացվեն ՀՀ կառավարություն:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11