Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված կոնֆերանս մարզկենտրոն Իջևանում

13.08.2018

  Օգոստոսի 12-ին Երիտասարդության միջազգային օրվան նվիրված կոնֆերանս էր կազմակերպվել մարզկենտրոն Իջևանում: Կոնֆերանսի անցկացումը նախաձեռնել էր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ: ,,Երիտասարդական հնարավորություններ,, խորագիրը կրող կոնֆերանսն անցկացվեց Տավուշի մարզպետարանի նիստերի մեծ դահլիճում: Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի համակարգող Վարսիկ Ներկարարյանի բացման խոսքից հետո կոնֆերանսի աշխատանքները ողջունեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ մաղթելով արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեցին նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը: Կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին միջազգային և տեղական կրթական, փորձառության, աշխատանքի և այլ հնարավորությունները, որոնց շուրջ էլ երիտասարդները ծավալեցին ակտիվ քննարկում, առաջարկեցին իրենց հնարավորությունները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11