Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Երիտասարդների հին խնդիրների լուծման նոր տեսլականը>>. քննարկում Տավուշի մարզպետարանում

13.08.2018

Օգոստոսի 12-ին, Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, 2018-ի Երիտասարդական մայրաքաղաք Իջևանում, մի շարք միջոցառումներ անցկացվեցին: Հանդիսավոր օրվա մեկնարկը տրվեց Իջևանի քանդակների այգում, որտեղ տոնի կապակցությամբ երիտասարդներին շնորհավորեցին ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, բազմաթիվ այլ հյուրեր:
Ի թիվս այդ միջոցառումների, <<Հոդված 3>> ակումբը <<Երիտասարդների հին խնդիրների լուծման նոր տեսլականը>> թեմայով քննարկում էր կազմակերպել Տավուշի մարզպետարանի մեծ դահլիճում: Օրվա բանախոսներն էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը, <<Տավուշ երիտասարդական կենտրոն>> ՀԿ նախագահ Նարեկ Վարշամյանը:
Դահլիճում հավաքված էին մի քանի սերնդի ներկայացուցիչներ, որոնք բոլորն էլ ակտիվ մասնակցություն ունեցան քննարկմանը: Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց, և նույնիսկ ժամանակը չբավականացրեց, որպեսզի բոլորն իրենց տեսակետները հայտնեն և հարցեր ուղղեն բանախոսներին: Հիմնականում առաջ քաշվեցին ուսուցչի դերի, հեղինակության վերականգնման, աշխատավարձի բարձրացման, երիտասարդների զբաղվածության, համայնքային կյանքին երիտասարդների մասնակցության, կրթության նկատմամբ մեծ հետաքրքրություն առաջացնելու մեխանիզմների, մասսայական սպորտի զարգացման հետ կապված հարցեր: Առաջարկների մի մեծ խումբ դրական հավանության արժանացան բանախոսների կողմից, և նրանք հավաստիացրին, որ դրանք կքննարկեն ու հաշվի կառնեն իրենց հետագա ծրագրերում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11