Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տավուշի մարզպետարանում

11.08.2018

 Այսօր Տավուշի մարզպետարանում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է տալու աշխատանքը քաջալերելուն ուղղված ծրագրերին։ Դիտավան համայնքի ղեկավարի՝ կառավարության աջակցությամբ գյուղ տանող ճանապարհը հիմնանորոգելու հարցին ի պատասխան վարչապետը նախ ասաց, որ Դիտավան համայնքում հաջողված տնտեսական գործունեություն իրականացնելու մասին այս օրերին շատ է լսել, ապա ավելացրեց, որ կառավարության քաղաքականության հիմնական նպատակը աշխատանքի քաջալերումն է, ոչ թե օգնություն տրամադրելը, այլ պայմանների ստեղծումը պատշաճ աշխատանքի համար։ <<Ես ուրախ եմ, որ ձեր համայնքում այսպիսի գործընթացներ են, կառավարությունը բոլոր հնարավոր միջոցները կքննարկի, որպեսզի հնարավոր դարձնի ճանապարհի նորոգումը>>,-ասաց վարչապետը:
 Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց հանգամանքը, որ մարդիկ չաշխատեն նպաստ ստանալու համար, այլ աշխատեն նպաստ ստացողների ցանկից դուրս գալու համար։ «Աղքատության հաղթահարումը մենք պատկերացնում ենք աշխատանքը քաջալերելու մեջ, որ մարդիկ իրենց գործունեությամբ հաղթահարեն աղքատությունը»,-ասաց նա։
 Անդրադառնալով ենթակառուցվածքների զարգացման հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այս ընթացքում կկարողանան մեծ գումարներ գեներացնել և ուղղել ենթակառուցվածքների զարգացմանը. «Ենթակառուցվածքների պատշաճ վիճակի ապահովումը կառավարության պարտավորությունն է։ Այսօր մեր կարևոր առաջնահերթություններից է ճանապարհների, խմելու և ոռոգման ջրի համակարգերի արդիականացումը»։
 Վարչապետը առաջնահերթ լուծման խնդիր համարեց Ջուջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի հիմնանորոգումը, քանի որ այդ ճանապարհի վերաբերյալ բողոքներ լսել է նաև վրացի իր գործընկերներից Վրաստան կատարած իր պաշտոնական այցի ժամանակ:
 Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպումից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իջևանի Շատրվանների հրապարակին հարող տարածքում հանդիպում ունեցավ տարածաշրջանի բնակչության հետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03