Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուսահատությունը մոռացեք, միասին աշխատում ենք. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է այգեհովիտցիներին

10.08.2018

Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի բնակիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը բարձրացրել են  իրենց մտահոգող հացերը: Բնակիչները վարչապետի հետ զրույցում նշել են, որ համայնքում ամենամեծ խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է, մյուս կողմից էլ` կադրերի պակասը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել համայնքային ծրագրերին, սակայն համայնքը ինքը նույնպես պետք է մասնակցություն ունենա:

«Համայնքը պետք է ներկայացնի կոնկրետ ծրագիր, ասի` կառավարություն, ասենք, դու ֆինանսավորի 70 տոկոսը, 30-ն էլ համայնքը կտա: Դա արդեն ուրիշ խոսակցություն է: Հիմա թող Այգեհովիտ համայնքի ղեկավարը Տավուշի մարզպետի հետ աշխատի, ծրագրերը ներկայացնի, մենք էլ՝ համաֆինանսավորենք»,-  ասել է Նիկոլ Փաշինյանը:

Համայնքի բնակիչները նշել են, որ երիտասարդությունը հեռանում է գյուղից աշխատանք չլինելու պատճառով: Վարչապետը կարևորել է աշխատանքի համար համապատասխան պայմանների ստեղծումը:

«Հողը կա, ջուրը կա, վարկերի հետ կապված բանկային տույժ-տուգանքների մասով առաջարկությամբ հանդես եկանք, հիմա աշխատում ենք տոկոսների իջեցման ուղղությամբ: Պետք է աշխատել, բայց մարդ կա, չի գնում աշխատի, ասում է՝ նպաստից կզրկվեմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ հուսահատությունը պետք է մոռանալ և միասին աշխատել:

Այգեհովիտ գյուղի բնակիչներից մեկը նշել է, որ հացի արտադրամաս կա, որն աշխատող է փնտրում 100 հազար դրամով, սակայն աշխատող չկա:

Նյութի աղբյուրը՝ Արմենպրեսս

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57