Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՐԳԵԼԻ ՏԱՎՈՒՇՑԻՆԵՐ
09.08.2018
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2018 թվականի օգոստոսի 10-ին և 11-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում է լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այցի ընթացքում, ի թիվս մի շարք հանդիպումների ու քննարկումների, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունենալու նաև բնակչության հետ: Օգոստոսի 10-ին, ժամը 12:50-ին Բերդի համայնքապետարանի հարակից տարածքում նախատեսված է հանդիպում Բերդ քաղաքի և տարածաշրջանի բնակավայրերի բնակիչների հետ: Նույն օրը ժամը 17:45-ին Նոյեմբերյանի համայնքապետարանի հարակից տարածքում կայանալու է հանդիպում Նոյեմբերյան քաղաքի և հարևան համայնքների բնակիչների հետ:
Օգոստոսի 11-ին, ժամը 11:20-ին Իջևանի մշակույթի տան հարակից հրապարակում նախատեսված է հանդիպում Իջևանի տարածաշրջանի բնակչության հետ, իսկ Դիլիջանի տարածաշրջանի բնակչության հետ հանդիպումը կկայանա Հաղարծին բնակավայրում, ժամը 13:30-ից մինչև 15:00-ն, որտեղ այդ օրը հանդիսավորությամբ նշվելու է նաև գյուղի 200-ամյա տարեդարձը: